Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Սոլովյովը խոսել է Հարավային Կովկասում Ռուսաստանի հատուկ ռազմական հնարավոր օպերացիայի մասին

Սոլովյովը խոսել է Հարավային Կովկասում Ռուսաստանի հատուկ ռազմական հնարավոր օպերացիայի մասին
12.01.2026 | 14:38

Երբ տեսնում ես, թե ինչպես են աշխարհում ավարտում բռնապետները, երկու ճանապարհ կա՝

կամ ամրացնել պետությունը,

կամ փրկել սեփական մաշկը։

Նա ընտրել է երկրորդը։

Նրա վարքագիծը հիշեցնում է այն զինվորին, որը, պատերազմից խուսափելու համար, ինքն է կրակում իր ոտքին՝ թողնելով դիրքերը անպաշտպան և ընտրելով հոսպիտալացումը։

Սոլովյովը խոսել է Հարավային Կովկասում հնարավոր նոր «ՀՌՕ»-ի (հատուկ ռազմական օպերացիա) մասին՝ ընդհանուր, ագրեսիվ քարոզչական տոնով, ինչպես դա հաճախ տեղի է ունենում ռուսական քաղաքական հեռուստաշոուներում։

Ոչ առաջին անգամ

Հայաստանում ռուսական ռազմաբազան կա։

Ռուսական սահմանապահները տեղում են։

Հայաստանը ՀԱՊԿ-ում է, ԵԱՏՄ-ում է։

Ռուսական ազդեցությունը, առանց կրակոցի, արդեն առավելագույնն է։

Ո՞րն է նպատակը։

Ի՞նչ խնդիր պիտի լուծվի ռազմական ճանապարհով, որը արդեն լուծված չէ քաղաքական ու կախվածության մեխանիզմներով։

«ՀՌՕ»-ն ուժեղի գործիք է ընդդիմացողի դեմ։

Իսկ Հայաստանն այսօր ո՛չ դիմադրում է, ո՛չ հակադրվում, ո՛չ էլ դուրս է գալիս համակարգից։

Ուստի «Հայաստանի դեմ հատուկ օպերացիայի» մասին խոսակցությունները

ոչ թե ռազմական սցենար են,

այլ՝ ներքին օգտագործման քաղաքական հեքիաթ։

Վախ սերմանելու համար։

Պատասխանատվությունից փախչելու համար։

Եվ սեփական ոտքին հերթական կրակոցը արդարացնելու համար։

Բայց ՔՊ-ական թիմը այս անգամ դա քաղաքականապես վերագրել է Հայաստանին՝ սեփական նարատիվը սպասարկելու համար։ Օտար պրոպագանդիստի աղմուկը ներսում օգտագործվում է որպես ներքաղաքական գործիք, թե Պուտինի հետ կապ չունի:

Սա հենց այն պարադոքսն է, որը շատերը կա՛մ չեն ուզում տեսնել, կա՛մ գիտակցաբար շրջանցում են։

Նիկոլ Փաշինյանը իր գործնական քաղաքականությամբ եղել և մնում է, իր նախորդների համեմատ, ամենառուսամետ գործիչներից մեկը, անկախ իր թիմի հակառուսական բառապաշարից ու ձևական ժեստերից։

Նրա իշխանության տարիներին՝

-ռուսական ռազմաբազան իր տեղում է,

-ռուսական սահմանապահները՝ նույնպես,

-Հայաստանը չի լքել ռուսական ռազմաքաղաքական համակարգերը (ՀԱՊԿ և այլն),

-անվտանգության ոլորտում ոչ մի իրական դիվերսիֆիկացիա չի արվել,

-կախվածությունը Ռուսաստանից, ԵԱՏՄ ժողովների բարձրախոսային ելույթներին զուգահեռ, միայն աճել է՝ Լյաձիմիրից գոհունակության ուղեկցությամբ։

Խոսքում՝ «հակառուսական»,

գործում՝ ամենահարմար ռուսամետ։

Պետությունը՝ ճակատում,

ինքը՝ հոսպիտալում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ